«Տոտտենհեմը» դարպասապահ Ուգո Լյորիսը մրցաշրջանի ավարտից հետո կարող է վերադառնալ հայրենիք:
France Football-ի հաղորդմամբ, Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու դեպքում «Մոնակոյի» ղեկավորությունը կփորձի գնել Ֆրանսիայի ազգային հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսին: Հաղորդվում է, որ 27-ամյա ֆրանսիացին կդառնա «Մոնակոյի» գլխավոր տրանսֆերային նպատակը:
Լյորիսն արդեն հայտնել է, որ ցանկանում է կրկին հանդես գալ Չեմպիոնների Լիգայում և «Տոտտենհեմում» այդ երազանքի իրականացումը քիչ հավանական է:
Ավելացնենք, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Լյորիսը մասնակցել է «Տոտտենհեմի» 25 խաղի՝ բաց թողնելով 32 գնդակ: