«Մոնակոյի» գործադիր տնօրեն Վադիմ Վասիլյևը հերքել է, որ իրենք ցանկանում են ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կարլոս Տևեսին:
Արդեն մի քանի օր ֆրանսիական ակումբը պայթեցնում է տրանսֆերային շուկան՝ գնելով Ժոաո Մոուտինյոյին և Խամես Ռոդրիգեսին «Պորտուից», ինչպես նաև պատրաստվելով հայտարարել Ռադամել Ֆալկաոյին գնելու մասին:
Հայտնում էին, որ «Մոնակոն» պատրաստվում է գնել նաև Տևեսին, որի պայմանագիրը «քաղաքայինների» հետ լրանում է մեկ տարի անց, սակայն այս տեղեկությունը հերքվեց:
-Ոչ, մենք չենք բանակցում Կարլոս Տևեսին գնելու վերաբերյալ: Շատ թերթեր գրեցին այդ մասին, սակայն Տևեսին գնելու հարցն այստեղ երբեք չի քննարկվել,- հայտնել է Վասիլյևը: RMC Sport