Այսօր «Տոտտենհեմը» ընկերական խաղ անցկացրեց ֆրանսիական «Մոնակոյի» հետ:
Անդրե Վիլաշ-Բոաշի թիմը չկարողացավ դիմակայել «Մոնակոյին», որը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում: «Տոտտենհեմը» պարտվեց 5:2 հաշվով:
Լոնդոնցիներից գոլերի հեղինակ դարձան Հարի Քեյնը և Անդրես Թաունսենդը:
Գոլեր. Ռաջի՝ 16ր, Օկամպոս՝ 48, Ֆալկաո՝ 50ր, 66ր, Օբադի՝ 72ր, Քեյն՝ 57ր, Թաունսենդ՝ 85ր