Վինգեր Լուկաս Մոուրան պատրաստ է մնալ «Տոտտենհեմում» մինչև իր պայմանագրի ավարտը, իսկ հետո վերադառնալ Բրազիլիա։
Մոուրան այս մրցաշրջանում միայն երկու անգամ է հայտնվել մեկնարկային կազմում՝ երկու ամիս բաց թողնելով սրունքի վնասվածքի պատճառով:
Չնայած դրան, Daily Mail-ը քիչ հավանական է համարում Լուկասի հեռանալը «Տոտտենհեմից» այս հունվարին: «Շպորները» պատրաստ չեն կորցնել 30 ամյա բրազիլացուն առանց փոխարինող գտնելու:
Ամենայն հավանականությամբ, Մոուրան մրցաշրջանը կավարտի «Տոտտենհեմում», որից հետո կվերադառնա հայրենիք, որտեղ նրան ցանկանում է «Սան Պաուլուն»։
Այնուամենայնիվ, հրատարակությունն ակնկալում է, որ Մոուրան առաջարկներ կունենա Պրեմիեր լիգայի ուրիշ ակումբներից։ Օրինակ՝ նախորդ ամառ Լուկասի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերեցին «Մանչեսթեր Յունայթեդը», «Նյուքասլը» և «Ասթոն Վիլան»: