«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ այս ամառ «Մանչեսթեր Սիթին» գերազանց ձեռքբերումներ է ունեցել:
«Քաղաքայիններն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում արդեն ծախսել են 100 մլն ֆունտ` իրենց նոր մարզչի գլխավորությամբ գնելով այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են. Ստեֆան Յովետիչը, Ալվարո Նեգրեդոն, Խեսուս Նավասը և Ֆերնանդինյոն: Մոուրինյոյի կարծիքով սա գերազանց համալրում է:
-Ես ճանաչում եմ այն ֆուտբոլիստներին, ում նրանք գնել են: Նավասը և Նեգրեդոն աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ են, երկուսն էլ 27 տարեկան: Յովետիչը երկու տարվա ընթացքում իտալական ֆուտբոլի լավագույն խաղացողներից մեկն էր, 23-ամյա ֆուտբոլիստ, ով 5 տարի հանդես է եկել «Ֆիորենտինայում»` խաղալով Ա Սերիայում ամենաբարձր մակարդակով:
Ֆերնանդինյոն ավելի փորձառու է. նա շատ փորձառու հավաքականի խաղացող է: Կարծում եմ նրանք բոլորը Պրեմիեր Լիգայի համար պատրաստ ֆուտբոլիստներ են,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: