«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ իր երիտասարդ խաղացողները պետք է սովորեն թիմի վետերաններից:
Ջոն Թերիի, Ֆրենկ Լեմպարդի և Էշլի Քոուլի հետ պորտուգալացին բավական հաջող աշխատանքային շրջան է անցկացրել ակումբում: Վերադառնալով «Սթեմֆորդ Բրիջ»` Մոուրինյոն տպավորված է նրանց աշխատունակությամբ:
-Երբ ես տեսնում եմ թե ինչպես են Թերիին, Քոուլը և Լեմպարդը մարզվում, ես նույնը պահաջում եմ մյուսներից: Ես կարող եմ ասել. «Նայեք նրանց, նրանք ոչ մի րոպե չեն հանգստանում, աշխատում են ինչպես կենդանիները»:
Այդ պատճառով, այն ֆուտբոլիստները, ովքեր 18, 19 կամ 21 տարեկան են, պետք չէ ասել, որ նրանք դրան ընդունակ չեն,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում The Independent-ը: