«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է վերամիավորվել «Տոտտենհեմի» պաշտպան Էրիկ Դայերի հետ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Դայերը դեռևս ոչ մի րոպե չի խաղացել «Տոտտենհեմի» կազմում։ Անգե Պոստեկողլուի թիմը լավ է գլուխ հանում առանց Էրիկի՝ այս միջազգային ընդմիջմանը հանդիսանալով Պրեմիեր լիգայի առաջատար:
Սպասվում է, որ Դայերը հունվարին կհեռանա «Տոտտենհեմից», իսկ Tuttosport-ը 29 ամյա անգլիացուն անվանել է Մոուրինյոյի թիվ մեկ նպատակը՝ ուժեղացնելու «Ռոմայի» պաշտպանությունը:
Դայերը 2019-ից 2021 թվականներին Մոուրինյոյի գլխավորությամբ 57 հանդիպում է անցկացրել «Տոտտենհեմի» կազմում՝ լինելով թիմի առանցքային խաղացողներից։
«Ռոման» բավականին վատ է սկսել նոր մրցաշրջանը՝ Ա Սերիայի առաջին 8 հանդիպումներում բաց թողնելով 12 գնդակ, ուստի Մոուրինյոն արդեն մտածում է պաշտպան հրավիրելու մասին։