«Շախտյորի» գործադիր տնօրեն Սերգեյ Պալկինը հայտարարել է, որ իր ակումբը չէր վաճառի վինգեր Միխայիլո Մուդրիկին «Չելսիին», եթե «կապույտների» սեփականատերը դեռ լիներ Ռոման Աբրամովիչը:
«Չելսին» հաստատել է 89 միլիոն ֆունտ ստեռլինգի պայմանագիրը Մուդրիկի հետ կիրակի օրը՝ առաջ անցնելով «Արսենալից» Միխայիլի համար մղվող պայքարում:
Պալկինը խորհրդանշական է համարում, որ Մուդրիկը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որը Ռուսաստանի դեմ պայքարում Ուկրաինայի գլխավոր դաշնակիցներից է, և վստահեցնում է, որ նույնիսկ չէր խոսի ռուս օլիգարխ Աբրամովիչի հետ, ով վեց ամիս առաջ ստիպված էր «Չելսիին» վաճառել Թոդ Բելիին։
«Այո, սա շատ խորհրդանշական է: Ես կարող եմ ձեզ ավելին ասե, եթե, օրինակ, Ռոման Աբրամովիչը դեռ ղեկավարեր իրենց ակումբը, ես վստահ չեմ, որ մենք նույնիսկ կսկսեինք խոսել և գործարք կնքել», – ասել է Պալկինը The Athletic-ին: