«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված էր Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Յակուբ Բլաշիկովսկու ծառայություններով: Այս մասին հաղորդում են գերմանական թերթերը:
Սակայն լեհ ֆուտբոլիստը մերժել է Անգլիայի նախկին չեմպիոններին միանալու առաջարկը և դորտմունդյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2018 թվականը:
-Ես հպարտ եմ, որ այս ակումբի մասն եմ կազմում: Մենք հիանալի թիմ ունենք, շատ լավ մարզիչ և նվիրված երկրպագուներ: «Բորուսիան» մեծ ապագա ունի, իսկ գումարը ոչ միշտ է կարևոր դեր կատարում: Դորտմունդում ես և իմ ընտանիքն ունենք այն ամենն, ինչ մեզ անհրաժեշտ է,- ասել է Բլաշիկովսկին: