«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն հերքել է լուրերն այն մասին, թե ինքը ցանկանում է տեղափոխվել «ՊՍԺ»:
Ավելի վաղ ֆուտբոլիստի գործակալ Դմիտրի Սելյուկը հայտնեց, որ, եթե առաջիկա ժամանակներս ակումբը նրան նոր պայմանագիր չառաջարկի, ապա Տուրեն այս ամռանը կհեռանա «Սիթիից»:
Հաշվի առնելով, որ Տուրեն շաբաթական ստանում է 200 հազար ֆունտ աշխատավարձ, քիչ են այն թիմերը, որոնք կարող են իրենց նման շռայլություն թույլ տալ: Մինչդեռ խաղացողը չի պատրաստվում տեղափոխվել «ՊՍԺ», որի մասին խոսում են առաջին հերթին:
-Չեմ մտածում «ՊՍԺ»-ի մասին: Նորմալ է, որ նման լուրեր են հայտնվում: Ես պրոֆեսիոնալ եմ և ոչ մի համաձայնագիր չունեմ այլ ակումբների հետ:
Ես բացառապես մտածում եմ «Մանչեսթեր Սիթիի» հետ մրցաշրջանն ավարտելու մասին: Ինձ համար ավելի կարևոր է հաճույք ստանալ և օգնել մյուսներին նույնն անել,- հայտնել է Տուրեն: talkSPORT