«Մանչեսթեր Յունայթեդ» 19-ամյա կիսապաշտպան Ադնան Յանուզայը որոշել է հանդես գալ Բելգիայի ազգային հավաքականում, ինչը նրան թույլ կտա այս ամռանը մասնակցել Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Հաշվի առնելով նրա արմատները և բնակության վայրը՝ նա կարող էր հանդես գալ Կոսովոյի, Ալբանիայի, Թուրքիայի, Սերբիայի, տեսականորեն նաև Անգլիայի հավաքականներում: Սակայն Ադնանն ընտրել է Բելգիան, որի մայրաքաղաք Բրյուսելում էլ նա ծնվել է:
-Ես պաշտոնական գրություն եմ ստացել, որ Անդնան Յանուզայը պատրաստ է խաղալ Բելգիայի ազգային հավաքականում,- թվիթերյան իր էջում գրել է Բելգիայի հավաքականի մարզիչ Մարկ Վիլմոտսը: