«Չելսիի» կիսապաշտպան Յոսի Բենայունը խոստովանել է, որ մտածում է կարիերայի վերջին փուլը հյուսիսամերիկյան ՄԼՍ առաջնությունում անցկացնելու մասին:
Վերջին ութ տարում Բենայունը խաղում է Անգլիայում: Իսրայելի հավաքականի ֆուտբոլիստը հանդես է եկել «Վեստ Հեմում», «Լիվերպուլում», «Արսենալում», իսկ այժմ նա հանդիսանում է «Չելսիի» ֆուտբոլիստ: Սակայն վաղուց հայտնի է, որ 33-ամյա Յոսին «Սթեմֆորդ Բրիջում» ապագա չունի:
-Հունիսի 30-ին կլրանա իմ պայմանագիրը «Չելսիի» հետ: Այժմ ես բանակցություններ եմ վարում մի շարք եվրոպական ակումբների հետ: Քննարկում ենք եղած տարբերակները, այդ թվում նաև ՄԼՍ տեղափոխվելը:
Ես անում եմ ամեն հրավորը, որպեսզի իրականանա այդ տեղափոխությունը: Հուսով եմ՝ մոտակա օրերին ամեն-ինչ պարզ կդառնա,- The New York Post-ի տված հարցազրույցում ասել է Բենայուն: