«Մանչեսթեր Յունայթեդը» առաջատար է համարվում «Պորտուի» դարպասապահ Դիոգո Կոստայի համար մղվող պայքարում։
Կոստան այս մրցաշրջանում իր խաղով գրավել է մի շարք եվրոպական մեծ ակումբների ուշադրությունը, սակայն պորտուգալական A Bola-ն պնդում է, որ «Յունայթեդը» ունի Դիոգոյին ձեռք բերելու լավագույն հնարավորությունները:
Կոստայի ճակատագիրը պետք է պարզ դառնա կիրակի օրը կայանալիք Պորտուգալիայի գավաթի եզրափակչից հետո, որում «Պորտուն» կմրցի «Բրագայի» հետ:
Նույնիսկ եթե «Յունայթեդի» 1-ին համար Դավիդ Դե Խեան մնա ակումբում և ստորագրի նոր պայմանագիր, «կարմիր սատանաներին» այս ամառ պետք է մեկ այլ դարպասապահ:
Բանն այն է, որ «Յունայթեդը» հրաժեշտ է տալիս Ջեկ Բաթլենդին, ով այս մրցաշրջանի երկրորդ կեսում վարձավճարով միացավ «Յունայթեդին»։