«Մանչեսթեր Յունայթեդը» առաջարկ է ներկայացրել «Բավարիայի» պաշտպան Բենջամին Պավարին ձեռք բերելու համար:
«Յունայթեդը» ներկայումս գտնվում է Հարի Մագուայրից բաժանվելու շեմին, քանի որ արդեն համաձայնել է աշխարհի ամենաթանկ պաշտպանին բաց թողնել «Վեստ Հեմ» 30 միլիոն ֆունտ փոխհատուցումով:
Մագուայրի հավանական հեռացումը «Յունայթեդին» մղում է մեկ այլ պաշտպանի հրավիրելուն, և «Sky Sport Germany»-ի պնդմամբ «կարմիր սատանաները» առաջարկեն ներկայացրել Պավարին գնելու համար, սակայն «Բավարիան» մերժել է:
Միևնույն ժամանակ, ինքը՝ Պավարը, բաց է «Յունայթեդ» տեղափոխվելու համար՝ արդեն իսկ բանավոր համաձայնության գալով «սատանաների» հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ։
«Բավարիայի» կողմից Պավարի վաճառքը դեռ հավանական է թվում, քանի որ 27 ամյա ֆրանսիացու պայմանագրի ժամկետի ավարտին մնում է ընդամենը մեկ տարի: