«Մանչեսթեր Յունայթեդն» ավարտեց Չեմպիոնների լիգայի իր մրցաշրջանը Մյունխենի «Բավարիայից» տնային պարտությամբ 1:0 հաշվով՝ բաց թողնելով անգամ Եվրոպա լիգայի խաղարկությանը մասնակցելու հնարավորությունը:
Ռաֆայել Վարանը հոկտեմբերի 24-ից հետո առաջին անգամ հայտնվեց «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում։ Նա և Ռասմուս Հոյլունդը խաղադաշտ դուրս եկան Սերխիո Ռեգիլիոնի և Անտոնի Մարսյալի փոխարեն:
«Մանչեսթեր Յունայթեդ» 0 – 1 «Բավարիա»
Գոլեր՝ Կոման
Դեղին՝ Անտոնի, Ամրաբատ – Գորեցկա