«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում հարձակվողներ Ռանդալ Կոլո Մուանիին Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» և Ռասմուս Հեյլունդին «Ատալանտայից» ձեռք բերելու համար:
Բարձր մակարդակի հարձակվողի ներգրավումը «Յունայթեդի» ամենամեծ մարտահրավերն է այս ամառվա համար, բայց «Կարմիր սատանաների» համար չափազանց դժվար կլինի ձեռք բերել «Տոտտենհեմից» Հարի Քեյնին կամ «Նապոլիից» Վիկտոր Օսիմենին:
«Յունայթեդը» պետք է աչքի տակ ունենա ավելի իրատեսական տարբերակներ, որոնք են ֆրանսիացի Կոլո Մուանին (24) և դանիացի Հեյլունդը (20):
Կոլո Մուանիի և Հեյլունդի անունները նախկինում կապվում էին «Յունայթեդի» հետ, սակայն The Athletic-ն պնդում է, որ այժմ «կարմիր սատանաների» սպորտային տնօրեն Ջոն Մուրթոն սկսել է աշխատել երկուսի տրանսֆերների վրա էլ:
Մուրթոն «մանրամասն բանակցություններ» է վարել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» և «Ատալանտայի» հետ, երկու ակումբներն էլ պատրաստ են գործարք կնքել, եթե «Յունայթեդը» առաջարկ անի, որը կհամապատասխանի նրանց ակնկալիքներին: