Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» «Էվերթոնի» ձախ պաշտպան Լեյթոն Բեյնսին ձեռք բերելու համար 10 մլն ֆունտ է առաջարկել:
Հայտնի է, որ «կարմիր սատանաները» Բեյնսով վաղուց են հետաքրքրվում: Պատահական ոչինչ չկա, որ այդ հետաքրքրությունն ակտիվացավ, երբ Դևիդ Մոյեսը տեղափոխվեց «Յունայթեդ»:
28-ամյա անգլիացու հնարավոր տեղափոխության դեպքւմ «Յունայթեդը» կարող է ընդունել Պատրիս Էվրային գնելու «Մոնակոյի» առաջարկը:
Սակայն աղբյուրի հաղորդմամբ, «Էվերթոնը» հրաժարվել է 10 մլն ֆունտով բաց թողնել իր թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկին: Հայտնի չէ՝ «Յունայթեդը» նոր առաջարկ կանի թե ոչ: