«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները լրջորեն մտածում են ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Դևիդ Մոյեսին փոխարինող գտնելու մասին:
Սէր Ալեքս Ֆերգյուսոնին փոխարինած Դևիդ Մոյեսը, ում գլխավորությամբ «Յունայթեդն» անցկացնում է Պրեմիեր Լիգայի պատմության մեջ իր վատագույն մրցաշրջանը, կարող է ամռանը հեռացվել ակումբից:
Ինչպես հաղորդում է Goal-ը, արդեն մի քանի շաբաթ է, ինչ ակումբի ղեկավարները դիտարկում են մասնագետներ, ովքեր ամռանը կարող են հասանելի լինել: Վերջնական որոշումը պետք է կայացնի ամերիկացի գործարար Գլեյզեր Մալկոլմը, ով այնքան էլ ոգևորված չէր Մոյեսին ակումբ հրավիրելով:
Ընթացիկ մրցաշրջանը ստիպել է կասկածել ոչ միայն Մոյեսի մարզչական, այլ նաև ղեկավար կարողությունների վրա: Թիմը համալրելու համար Դևիդն արդեն 60 մլն ֆունտ է ծախսել, սակայն դեռևս արդյունք չի ստացել:
Բացի այդ, ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, Մոյեսը վստահությունը կորցրել է ինչպես ղեկավարների և երկրպագուների, այնպես էլ ֆուտբոլիստների շրջանում: