«Մանչեսթեր Յունայթեդը» զգալի առաջընթաց է գրանցել իր հարձակվող Մարկուս Ռաշֆորդի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններում։
Ռաշֆորդն այժմ մոտենում է իր գործող պայմանագրի վերջին 12 ամիսներին, և Մարկուսի հետ պայմանագիրը երկարաձգելը առաջնային է «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի համար:
Չնայած այն լուրերին, որ Ռաշֆորդը հանդիպում է ունեցել «ՊՍԺ»-ի և Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչների հետ, The Telegraph-ը պնդում է, որ Մարկուսի և «Յունայթեդի» բանակցությունները նոր գործարքի շուրջ ընթանում են ճիշտ ուղղությամբ:
Ակնկալվում է, որ նոր պայմանագիրը 25 ամյա Ռաշֆորդին, ով այս մրցաշրջանում 29 գոլի հեղինակ է դարձել, կդարձնի «Յունայթեդի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Բացի Ռաշֆորդի հետ պայմանագիրը երկարաձգելուց, Տեն Հագը ցանկանում է, որ իր թիմին միանա մաքուր հարձակվող՝ այդ դերի համար նա աչքի տակ է առել «Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին: Էրիկը կարծում է, որ անգլիացի երկու հարձակվողները կարող են ահռելի ուժ դառնալ «Յունայթեդի» համար հաջորդ մրցաշրջանում: