«Մանչեսթեր Յունայթեդը» խստացնում է անվտանգությունը հաջորդ տնային հանդիպման ժամանակ՝ երկրպագուների բողոքի ակցիայի մտավախության պատճառով:
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Կատարի Շեյխ Ջասիմը չի գնի «Յունայթեդը», իսկ ակումբի ներկայիս սեփականատերերը՝ Գլեյզերները, կսահմանափակվեն միայն սէր Ջիմ Ռետքլիֆին վաճառելով բաժնետոմսերի 25 տոկոսը։
Այս լուրը չափազանց վրդովեցրեց երկրպագուներին, քանի որ Շեյխ Ջասիմը պատրաստվում էր ամբողջությամբ գնել «Յունայթեդը», ամբողջությամբ ազատել ակումբը պարտքերից, վերակառուցել մարզադաշտը մարզաբազայով և գումար ներդնել թիմի կազմն ուժեղացնելու համար:
«Յունայթեդի» ղեկավարները լավ գիտեն իրենց երկրպագուների տրամադրությունը՝ վախենալով հոկտեմբերի 24-ին Օլդ Թրաֆորդում Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայանալիք «Կոպենհագենի» դեմ հանդիպման ժամանակ բողոքի ցույցից:
«Յունայթեդի» ղեկավարությունը նույնպես մեծ մտահոգություններ ունեն 5 օր անց Օլդ Թրաֆորդում կայանալիք մանչեսթերյան դերբիի վերաբերյալ: Երկրպագուների շրջանում արդեն խոսվում է խաղի ընթացքում բոյկոտ կազմակերպելու կամ մարզադաշտը միասին լքելու անհրաժեշտության մասին, հայտնում է Daily Mail-ը։