«Մանչեսթեր Յունայթեդը» ռիսկի է դիմում կորցնել իր հիմնական դարպասապահ Անդրե Օնանային մինչև հինգ շաբաթով:
Անցյալ դեկտեմբերին Օնանան հայտարարեց Կամերունի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին, որը կարգապահական պատճառներով որակազրկեց նրան Քաթարում անցկացված աշխարհի առաջնության ընթացքում:
Այնուամենայնիվ, այս տարաձայնությունները հարթվեցին, և 27 ամյա դարպասապահը հրավիրվեց Կամերունի հավաքական՝ սեպտեմբերի 12-ին Բուրունդիի դեմ Աֆրիկայի գավաթի ընտրական մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը մասնկացելու համար։
Բուրունդիի նկատմամբ հաղթանակի դեպքում կամերունցիները երաշխավորում են իրենց մասնակցությունը Աֆրիկայի գավաթին, որը կանցկացվի Կոտ դ’Իվուարում 2024 թվականի հունվարի 13-ից փետրվարի 11-ը։
Քանի որ ազգային հավաքականը պետք է ժամանի Աֆրիկայի գավաթի մեկնարկից ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ, «Յունայթեդը» կարող է կորցնել Օնանային մեկ ամսից ավելի ժամկետով:
Այս ժամանակահատվածում «Յունայթեդը» կանցկացնի Պրեմիեր լիգայի չորս հանդիպում, Անգլիայի գավաթի 3-րդ տուրի հանդիպումը, ինչպես նաև, կախված մրցաշարերում թիմի հաջողություններից, Անգլիայի գավաթի 4-րդ տուրի հանդիպումը և Լիգայի գավաթի երկու կիսաեզրափակիչները: