«Մանչեսթեր Յունայթեդը» վերջապես համաձայնության է եկել «Ինտերի» հետ դարպասապահ Անդրե Օնանայի տեղափոխության հարցում։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Յունայթեդը» և «Ինտերը» կարողացել են պայմանավորվածություն ձեռք բերել Օնանայի գնի շուրջ և աշխատում են բոնուսների կառուցվածքի վրա:
Ինքը՝ Օնանան, արդեն հասկացրել է, որ ցանկանում է վերամիավորվել «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի հետ, ում հետ նա հնարավորություն է ունեցել աշխատել «Այաքսում», ուստի անձնական պայմանների շուրջ համաձայնությունը ձևականություն է թվում:
«Կարմիր սատանաները» հուսով են, որ գործարքը կավարտվի որքան հնարավոր է շուտ, և Օնանան կմասնակցի Տեն Հագի նախամրցաշրջանային շրջագայությանը Միացյալ Նահանգներում:
Սպասվում է, որ 27 ամյա կամերունցին կարժենա «Յունայթեդին» 50 միլիոն ֆունտ ստերլինգ և կլինի «սատանաների» երկրորդ ձեռքբերումը այս տրանսֆերային պատուհանում «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունտից հետո: