«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել «Նյուքասլի» դարպասապահ Մարտին Դուբրավկայի տրանսֆերի շուրջ:
Դուբրովկան կորցրեց իր տեղը հիմնական կազմում, երբ «Սենտ Ջեյմս Պարկ» ժամանեց Նիկ Պոուպը, այդ պատճառով Դուբրովկան պատասխանեց «Յունայթեդի» կողմից ցուցադրած հետաքրքրվածությանը։
Ինչպես հայտնում է The Guardian-ը, «Յունայթեդը» դիմել է Դուբրավկային այն բանից հետո, երբ «Այնտրախտի» խաղացող Կևին Տրապը մերժել է «կարմիր սատանաներին»:
«Յունայթեդը» մինչ այժմ համաձայնության է եկել ինչպես «Նյուքասլի», այնպես էլ 33-ամյա սլովակի հետ, ով «Օլդ Թրաֆորդ» կժամանի վարձավճարով 5 միլիոն ֆունտ ստեռլինգով գնման տարբերակով: