«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բրայթոնի» կիսապաշտպաններ Մոյսես Կայսեդոյով և Ալեքսիս Մաքալիստերով:
Քրիստիան Էրիկսենի վնասվածքի և Կազեմիրոյի որակազրկման համընկնումը ցույց տվեց, որ «Յունայթեդը» խորություն չուներ կիսապաշտպանությունում։ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը նույնիսկ ստիպված էր փորձել Բրունո Ֆերնանդեսին որպես պաշտպանողական կիսապաշտպանի դիրքում:
«Յունայթեդը» փորձեց լուծել այս խնդիրը նախորդ ամառ, սակայն չկարողացավ համոզել Ֆրենկի Դե Յոնգին հեռանալ «Բարսելոնայից»: Սպասվում է, որ «սատանաները» կրկին կփորձեն այս մրցաշրջանի վերջում կատարել այդ տեղափոխությունը:
Բացի Դե Յոնգից, «Յունայթեդի» կարճ ցուցակում են Կայսեդոն, ով ցանկանում էր հունվարին միանալ «Արսենալին», և արգենտինացի Մաքալիստերը:
«Սատանաները» նույնպես հետաքրքրություն են ցուցաբերում «Վեստ Հեմի» ավագ Դեքլան Ռայսի նկատմամբ, սակայն «Արսենալը» գլխավոր հավակնորդն է համարվում, հայտնում է The Telegraph-ը: