«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է լեգենդար դարպասապահ Պետեր Շմեյխելի որդու՝ Կասպեր Շմեյխելի ծառայություններով, ով այժմ հանդես է գալիս «Լեսթեր Սիթիում»:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն այժմ փնտրում է դարպասապահի, ով կփոխարինի երկրորդ դարպասապահ Անդերս Լինդեգորին: Ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո Լինդեգորը կլքի «Օլդ Թրաֆորդը»:
Մոյեսի ուշադրության կենտրում Կասպերն է, ում պայմանագիրը «Լեսթերի» հետ կլրանա արդեն այս ամռանը:
-Կասպերն արդեն վաղուց է բարձր մակարդակով հանդես գալիս, ինչի շնորհիվ արժանացել է եվրոպական շատ ակումբների հետաքրքրությանը: Այդ հետաքրքրություններն ավելի մեծացան Անգլիայի հավաքականի դեմ խաղից հետո,- ասել է դանիացի դարպասապահի գործակալ Մադս Ֆրեդերիկսենը: