«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է ընդունել Մեյսոն Գրինվուդին այն բանից հետո, երբ հարձակվողը ազատվել է քրեական մեղադրանքներից:
Թագավորական դատախազությունը հայտարարել էր, որ Գրինվուդը ազատվել է իր նախկին ընկերուհուն բռնաբարելու և բռնություն գործադրել մեղադրանքներից։
Այժմ հարց է առաջանում 21 ամյա անգլիացու ֆուտբոլային կարիերայի վերսկսման մասին, իսկ դա այնքան էլ հեշտ գործընթաց չէ։
Անցյալ տարվա հունվարին Գրինվուդը որակազրկվել էր «Յունայթեդի» կողմից։ Չնայած մեղադրանքները հանելուն, այժմ Մեյսոնը չի վերադառնա իր պարտականություններին։
«Կարմիր սատանաների» կողմից տարածված կարճ հայտարարության մեջ ասվում է, որ ակումբը կանցնի «իր սեփական գործընթացով» նախքան Գրինվուդի վերաբերյալ որոշում կայացնելը:
Թեև Գրինվուդն այժմ անմեղ է օրենքի առջև, Մեյսոնի վերականգնումը որպես հիմնական թիմի խաղացող կարող է վտանգել «Յունայթեդի» հեղինակությունը, ուստի ակումբը պետք է ուշադիր մտածի, թե ինչպես վարվել այս իրավիճակի հետ: