«Էվերթոնը» գրավոր ներողություն է ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից այն բանի համար, թե ինչպես են նրանք աշխատանքի ընդունել իրենց գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսին:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Գուդիսոն Պարկում» դժգոհ են նրանից, որ «Յունայթեդը» Մոյեսի հետ մի քանի ամիս առաջ է համաձայնության եկել մինչև պաշտոնական նշանակումը և հայտարարել է դրա մասին անցած մրցաշրջանի ավարտից երեք շաբաթ առաջ:
Աղբյուրի համաձայն, «Էվերթոնն» անգամ պատրաստ էր մեծամասշտաբ բողոք ներկայացնել Պրեմիեր Լիգային: Սակայն, ամենայն հավանականությամբ, «Յունայթեդի» ներողությունը կօգնի հարթել լարված իրավիճակը:
Բացի այդ, հայտնի է, որ «կարմիր սատանաները» ցանկանում են ձեռք բերել «Էվերթոնի» ձախ պաշտպան Լեյթոն Բեյնսին, սակայն «Օլդ Թրաֆորդում» հասկանում են, որ ստիպված կլինեն մեծ գումար տալ ֆուտբոլիստին գնելու համար: