«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն իր սկաուտներին հանձնարարել է ուշադիր հետևել «Վեստ Բրոմվիչի» հարձակվող Սաիդո Բերաինոյի շուրջ ստեղծված իրավիճակին:
21-ամյա Բերաինոն Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանի ամենաարդյունավետ անգլիացին է, ով իր յոթ գոլերից մեկը խփել է հենց «կարմիր սատանաների» դարպասը:
«Վեստ Բրոմվիչը» հույսը չի կտրում նոր պայմանագիր ստորագրել իր աստղի հետ, սակայն չեն դադարում այն լուրերը, ըստ որոնց մեծ է հավանականությունը, որ Բերաինոն արդեն հունվարին կլքի «Հոթորնսը»: Մինչ այս պահը Սաիդոյի համար գլխավոր պայքարողներն էին համարվում «Լիվերպուլը» և «Տոտտենհեմը»:
Goal պարբերականի հաղորդմամբ, վան Գալը հանձնարարել է ուշադիր հետևել իրադարձությունների զարգացմանը, որպեսզի անհրաժեշտության դեպքում իրենց ձեռքից բաց չթողնեն ֆուտբոլիստին: