«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է վերադարձնել իր նախկին դարպասապահ Դավիդ Դե Խեային:
Անցած մրցաշրջանի վերջում «Յունայթեդը» հետ կանչեց իր առաջարկը Դե Խեային նոր պայմանագրի վերաբերյալ, ինչի հետևանքով Դավիդը հունիսի վերջին լքեց Օլդ Թրաֆորդը ազատ գործակալի կարգավիճակով:
Այդ ժամանակից ի վեր Դե Խեան իր համար նոր տուն չի կարողացել գտնել՝ հրաժարվելով տեղափոխվել Սաուդյան Արաբիա և չի կարողանում համաձայնության գալ եվրոպական ակումբներից որևէ մեկի հետ:
«Յունայթեդը», իր հերթին, Անդրե Օնանային հրավիրեց «Ինտերից» խաղալու, որպես ակումբի առաջին համար, սակայն «Այաքսի» նախկին դարպասապահը վատ մեկնարկեց իր անգլիական կարիերան և, բացի այդ, որոշեց վերադառնալ Կամերունի հավաքական:
27 ամյա Օնանայի միջազգային կարիերայի վերսկսումը նշանակում է, որ Անդրեն կմասնակցի Աֆրիկայի գավաթի խաղարկությանը, որը կկայանա Կոտ դ’Իվուարում 2024 թվականի հունվարի 13-ից փետրվարի 11-ը։
Այսպիսով, Աֆրիկայի գավաթի պատճառով Օնանան բաց կթողնի առնվազն ութ հանդիպում «Յունայթեդի» կազմում, որի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը կարող է մնալ դարպասային գծում Ալթայ Բայնդիրի հույսին, որը դեռևս չի նշել իր նորամուտը ակումբում «Ֆեներբախչեից» տեղափոխվելուց հետո։
Ինչպես հայտնում է The Sun-ը բացառիկ հոդվածում, ստեղծված իրավիճակում «Յունայթեդը» պատրաստ է դիմել Դե Խեայի օգնությանը, ով մինչ ակումբը լքելը 12 մրցաշրջան է անցկացրել Մանչեսթերում։
Սպասվում է, որ «Յունայթեդը» Դե Խեային կարճաժամկետ պայմանագիր կառաջարկի: Օնանային փոխարինելով՝ Դավիդը կկարողանա բարելավել իր մարզավիճակը և օգնել ինքն իրեն նոր ակումբ գտնել: