«Մանչեսթեր Յունայթեդը» ոչ պաշտոնական համաձայնության է եկել «Բենֆիկայի» հետ` կիսապաշտպան Էսեկիել Գարային ձեռք բերելու վերաբերյալ:
Daily Express-ի տեղեկության համաձայն, 26-ամյա արգենտինացին «կարմիր սատանաներին» կարժենա 20 մլն եվրո: Սակայն «Բենֆիկան» ստիպված է այդ գումարի կեսը տալ «Ռեալին»` Գարայի նախկին ակումբին:
Ավարտված մրցաշրջանում Գարայը «Բենֆիկայի» կազմում 41 խաղ է անցկացրել և օգնել իր թիմին հասնել Եվրոպա Լիգայի եզրափակիչ, որը, չնայած պորտուգալական կողմի լավ խաղին, պարտվեց «Չելսիին»:
Հիմա «Յունայթեդին» անհրաժեշտ է համաձայնության գալ Էսեկիելի հետ: «Սատանաները» նախատեսում են պայմանագիրը կնքել մինչև մրցաշրջանի նախապատրաստությունը: