Հարձակվող Մեյսոն Գրինվուդը կարող է օգնել «Մանչեսթեր Յունայթեդին» «Ատալանտայի» հարձակվող Ռասմուս Հոյլունդին ձեռք բերելու հարցում:
«Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի և «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենի նման գոլահարների անհասանելիության պատճառով, «Յունայթեդը» իր ուժերը կենտրոնացրել է Հոյլունդին ձեռք բերելու վրա:
«Յունայթեդը» ներկայումս պատրաստվում է իր առաջարկը 20 ամյա դանիացու համար, ում «Ատալանտան» գնահատում է 100 միլիոն եվրո (86 միլիոն ֆունտ):
Բացի գումարից, «Յունայթեդը» պատրաստ է գործարքի մեջ ներառել Մեյսոն Գրինվուդին, որի դեմ «կարմիր սատանաները» շարունակում են իրենց ներքին հետաքննությունը, թեև Մեյսոնը վեց ամիս առաջ ազատվել է ընկերուհուն բռնաբարելու և ծեծելու մեղադրանքներից։
«Յունայթեդը» հակված է, որ Գրինվուդը վարձավճարով գորուղղվի եվրոպան ներկայացնող որևէ ակումբ, իսկ 21 ամյա անգլիացուն «Ատալանտա» ուղարկելը կօգնի «սատանաներին» մեկ կրակոցով սպանել երկու նապաստակ: