Ինչպես հաղորդում է Goal պարբերականը, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է լսել Վիլֆրիդ Զախայի հետ կապված առաջարկներ:
Տարիուկես առաջ «կարմիր սատանաները» Վիլֆրիդի համար «Կրիստալ Փելեսին» վճարեցին 15 մլն ֆունտ: Զախան չկարողացավ իրենց դրսևորել «Օլդ Թրաֆորդում» և անցած ձմռանը վարձավճարով միացավ «Քարդի Սիթիին», որը հաջորդ մրցաշրջանում կխաղա Չեմպիոնշիփում:
Զախան ոչնչով աչքի չընկավ նաև Օլե-Գուննար Սուլշերի թիմում՝ մասնակցելով միայն 13 հանդիպման: Աղբյուրի հաղորդմամբ, այժմ «Յունայթեդը» պատրաստ է Զախային վաճառել 5 մլն ֆունտով:
Հաղորդվում է, որ 22-ամյա Զախայի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Տոտտենհեմը», «Նյուքասլը» և նրա նախկին ակումբ «Կրիստալ Փելեսը»: Այս պայքարում ֆավորտը համարվում է «Արսենալը», որը վաղուց է ցանկանում գնել Զախային: