Մադրիդի «Ռեալի» վինգեր Անխել Դի Մարիան երեկ ժամանել է Անգլիա և անմիջապես ուղևորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազա, որտեղ բուժզննում կանցնի:
Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, «կարմիր սատանաները» Դի Մարիայի համար կվճարեն իրենց համար ռեկորդային գումար (59,7 մլն ֆունտ):
26-ամյա արգենտինացուն գնելուց հետո «Յունայթեդի» տրանսֆերային ծախսերը կհասնի 120 մլն ֆունտի, որը նույնպես ռեկորդ կլինի «Օլդ Թրաֆորդի» համար:
Սպասվում է, որ այսօր «Յունայթեդը» հինգ տարվա պայմանագիր կստորագրի Անխելի հետ: Պրեմիեր Լիգայում Դի Մարիան իր նորամուտը կարող է նշել արդեն շաբաթ օրը՝ «Բերնլիի» դեմ խաղում: