«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային Ֆակունդո Պելիստրին իր կարիերայի ընթացքում երրորդ անգամ է մեկնում Լա Լիգա և մրցաշրջանի մնացած մասը վարձավճարով կանցկացնի «Գրանադայում»:
Պելիստրին, ով «Յունայթեդի» ֆուտբոլիստ է համարվում 2020 թվականի հոկտեմբերից, նախկինում երկու անգամ մեկնել է Իսպանիա՝ խաղալու «Ալավեսում»:
Այս ճամփորդությունները չօգնեցին Ֆակունդոյին դրսևորել իրեն «Յունայթեդում», որի կազմում այս մրցաշրջանում նա մասնակցել է 14 հանդիպման, որոնցից մեկում հայտնվել է մեկնարկային կազմում:
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Գրանադան» ամբողջությամբ կվճարի 22 ամյա ուրուգվայցու աշխատավարձը, ինչպես նաև նրա համար «Յունայթեդին» կտա վարձավճար։