«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել իր հարձակվող Ռոբին վան Պերսիին:
Այս մրցաշրջանում 31-ամյա Ռոբինը չի ցուցադրում իրեն բնորոշ խաղը: Սակայն վան Պերսին շարունակում է կարևոր դեր ունենալ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի խաղային պլաններում:
Հոլանդացի ռմբարկուի ներկայիս պայմանագիրը կլրանա ընթացիկ մրցաշրջանի ավարտին, և չնայած որ «Յունայթեդի» 30-անց ֆուտբոլիստներին սովորաբար 12 ամսվա պայմանագիր է առաջարկվում, վան Պերսիին սպասվում է 2-ամյա պայմանագիր: Այս մասին հաղորդում է Daily Star-ը:
Պայմանագրի երկարաձգման հարցում կարող է որոշակի խնդիրներ առաջացնել աշխատավարձի չափը: Հաղորդվում է, որ «Յունայթեդը» մտադիր է Ռոբինին համոզել գնալ զիջումների շաբաթական աշխատավարձը 200 հզր ֆունտից իջեցնելու հարցում: