«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկություն է հայտնել նոր պայմանագիր ստորագրել Խավիեր Էրնանդեսի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում Չիչարիտոն բավարար խաղային ժամանակ չի ստանում և խոսվում է, որ հունվարին նա կարող է լքել «Օլդ Թրաֆորդը»: Մամուլում շրջանառվում է, որ Մեքսիկայի հավաքականի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը» և «Տոտտենհեմը»:
Սակայն, ինչպես հաղորդում է Goal-ը, «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը չի ցանկանում կորցնել տաղանդավորին մեքսիկացուն:
Չիչարիտոյի ներկայիս պայմանագիրը կլրանա 2 տարուց: Նոր պայմանգրով նախատեսվում է աշխատավարձի բարձրացում մինչև շաբաթական 60 հզր ֆունտ: