«Տոտտենհեմի» կենտրոնական պաշտպան Յունես Կաբուլը վեց ամիս բացակայելուց հետո վերջապես շարք է վերադարձել՝ խաղալով փոխարինողների կազմում:
27-ամյա Քաբուլը «Վեստ Հեմի» փոխարինողների հետ խաղին մասնակցել է 60 րոպե: Սա Կաբուլի առաջին խաղն է Պրեմիեր Լիգայի առաջին տուրում «Նյուքասլի» հետ խաղից հետո, որում ֆուտբոլիստը ծնկի լուրջ վնասվածք ստացավ:
Օգոստոսին ֆուտբոլիստը վիրահատեց ծունկը և սպասվում էր, որ կկարողանա շարք վերադառնալ 3 ամսից, սակայն ապաքինումն ավելի երկար տևեց և միայն այժմ նա կարող է վերադառնալ առաջին կազմ:
Այս պարագայում Կաբուլն ունի բոլոր շանսերը մասնակցելու մրցաշրջանի վերջին խաղերին: