«Յուվենտուսը» «Միլանի» հետ կպայքարի «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելիին ձեռք բերելու համար: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:
Այժմ հետաքրքիր բանակցություններ է ընթանում «Միլանի» և «Սիթիի» միջև:
Քննարկվում է վարձակալության, ամբողջական տեղափոխության և անգամ փոխանականության տարբերակները: Վերջին տարբերակում «Միլանը» բացի գումարը «Սիթիին» է զիջում նաև Քևին-Փրինս Բոատենգին:
Այժմ 22-ամյա իտալացու հանդեպ իր հետաքրքրությունն է հայտնել նաև Իտալիայի գործող չեմպիոնը:
Սպասվում է, որ Բալոտելլին այսօր կմասնակցի «ՔՊՌ»-ի հետ խաղին, որից հետո կկայացվի վերջնական որոշումը: