«Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան հայտնել է, որ իր ակումբը չի պատրաստվում վաճառել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային:
20-ամյա Պոգբան անցած ամառ «Մանչեսթեր Յունայթեդից» է տեղափոխվել «Յուվենտուս» և կարողացել է միանգամից հաստատվել թուրինյան ակումբում: Բացի այդ, Պոլը նաև Ֆրանսիայի երտասարդական հավաքականի հետ այս տարի դարձավ աշխարհի չեմպիոն:
Որոշ ժամանակ առաջ տեղեկություն էր տարածվել, որ «Արսենալն» իր թիմի միջին գիծը ցանկանում է ուժեղացնել տաղանդավոր ֆրանսիացու օգնությամբ: Սակայն «Յուվենտուսը» մտադիր չէ հրաժեշտ տալ Պոգբային:
-Մոռացեք Պոգբայի մասին: Մենք նրան գնելու հետ կապված որևէ առաջարկ լսելու ցանկություն չունենք,- Մարոտայի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը: