«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաստատել է, որ իր տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի» խափանվել է սըր Ալեքս Ֆերգյուսոնի կողմից:
2021 թվականի ամռանը, երբ Ռոնալդուն որոշեց հեռանալ «Յուվենտուսից», «Սիթին» ի սկզբանե համարվում էր Կրիշտիանուի համար մղվող պայքարի գլխավոր հավակնորդը, որը փոխարինող էր փնտրում Սերխիո Ագուերոյին։
Այնուամենայնիվ, Ֆերգյուսոնի միջամտությունից հետո, ով նրա մարզիչն էր «Յունայթեդում» իր առաջին խաղաշրջանում, պորտուգալացի ֆուտբոլիստն ընտրեց Մանչեսթերի կարմիր կողմը:
«Ես հետևեցի իմ սրտին: Նա (Ֆերգյուսոնը) ասաց ինձ. «Անհնար է, որ դու գնաս «Մանչեսթեր Սիթի»: Ես ասացի. «Լավ, շեֆ», – ասել է Ռոնալդուն TalkTV-ի եթերում: