«Բավարիայից» հեռացված Յուլիան Նագելսմանը բաց է «Տոտտենհեմի» հետ գլխավոր մարզչի պաշտոնի շուրջ բանակցությունների համար։
Նախօրեին «Բավարիան» հաստատել էր 35 ամյա Նագելսմանի հեռացումը, Յուլիանին փոխարինող նշանակելով «Չելսիի» նախկին ղեկավար Թոմաս Տուխելին։
Նագելսմանը գլխավորում է «Բավարիան» 2021 թվականի ամառվանից և ցանկանում է մի փոքր դադար վերցնել՝ նոր աշխատանքի անցնելուց առաջ, սակայն Sky Sports-ն ասում է, որ Յուլիանը պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել «Տոտտենհեմի» հետ։
«Շպորների» նախագահ Դանիել Լևին դիտարկում է Նագելսմանին որպես Անտոնիո Կոնտեի փոխարինող, ով դեռևս չի վերադարձել Իտալիայից այն բանից հետո, երբ անցյալ տուրի խաղից հետո իր խաղացողների դեմ քննադատական հարցազրույց տվեց:
Բացի Նագելսմանից, Լևիի ցուցակում ընդգրկված են «Ֆուլհեմի» Մարկո Սիլվան, «Բրայթոնի» Ռոբերտո Դե Զերբին, «Պորտուի» Սերխիո Կոնսեյսաոն, «Բրենտֆորդի» Թոմաս Ֆրանկը և «Բերնլիի» Վենսան Կոմպանին: