Մախաչկալայի «Անժին» մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Լուիշ Նանիին:
Ինչպես հաղորդում է ռուսական «Известия»-ն, «Անժին» արդեն բակացություններ է սկսել Անգլիայի չեմպիոնի հետ: Ռուսական ակումբը պատրաստ է պորտուգալացուն տարեկան 6 մլն եվրո վճարել, մինչ դեռ Նանին մտադիր է «Անժիից» 8-9 մլն ստանալ:
«Մանչեսթեր Յունայթեդն» իր ֆուտբոլիստի համար պահանջում է 15 մլն եվրո: Աղբյուրը հաղորդում է, որ վաղը Նանին կհանդիպի «Անժիի» ներկայացուցիչներին: