«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային կիսապաշտպան Նանին հայտնել է, որ ցանկանում է լավագույն կերպով հանդես գալ հաջորդ մրցաշրջանում:
Մինչև վերջերս լուրեր էին շրջանառվում, որ 26-ամյա պորտուգալացին հեռանում է «Յունայթեդից»: Նման խոսակցությունները կապված էին մինչմրցաշրջանային նախապատրաստության ընթացքում Նանիի խաղով և պայմանագրի հետ կապված անորոշ վիճակով:
Սակայն այժմ վինգերը պատրաստ է կրկին հիշեցնել իր մասին և օգնել «Յունայթեդին» պահպանել Պրեմիեր Լիգայի չեմպիոնի տիտղոսը:
-Ես հույս ունեմ, որ կրկին կհաղթենք առաջնությունում, իսկ իմ անձնական նպատակն այն է, որ վերադառնամ իմ լավագույն մարզավիճակին և շատ գոլեր խփեմ: Ինձ ուղղակի մնում է անել այն ամենն, ինչն իմ ուժերում է, այդ դեպքում ամեն ինչ կստացվի,- Նանիի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: