«Նապոլին» պատրաստվում է բրազիլիացի կիսապաշտպան Սանդրոյի համար առաջարկ անել «Տոտտենհեմին»: Ինչպես հաղորդում է Goal-ը, «Նապոլին» մտադիր է Սանդրոյի համար լոնդոնյան ակումբին առաջարկել 9.7 մլն ֆունտ, այն դեպքում, երբ «Տոտտենհեմն» իր ֆուտբոլիստին 1.5 մլն ֆունտ ավել է գնահատում:
25-ամյա բրազիլիացին նախորդ մրցաշրջանում մասնակցել է «Տոտտենհեմի» ընդամենը 25 խաղի: Նախորդ ամիս Սանդրոյի գործակալը հայտնեց, որ Ա Սերիան գրավիչ է իր հաճախորդի համար:
Հաղորդվում է, որ «Նապոլին» 8.1 մլն ֆունտ արժողությամբ 5 տարվա պայմանագիր կառաջարկի Սանդրոյին: