«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Նեմանյա Վիդիչի գործակալը հերքել է այն լուրերը, ըստ որոնց սերբ պաշտպանը նախնական պայմանագիր է կնքել «Գալաթասարայի» հետ:
Անգլիայի գործող չեմպիոնի հետ Վիդիչի ներկայիս պայմանագրի լրանալուն մնացել է 6 ամիս, ինչի պատճառով նա ցանկանում է արագ լուծել իր ապագայի հետ կապված հարցերը:
Նեմանյայի գործակալ Սիլվանո Մարտինան Manchester Evening News-ին հայտնել է, որ Վիդիչի՝ «Գալաթասարայ» տեղափոխության մասին ոչինչ չգիտի: