«Արսենալի» նախկին հարձակվող Նիկլաս Բենդտները, ով գտնվում էր ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում, տեղափոխվել է գերմանական «Վոլֆսբուրգ»:
Բենդտների պայմանագիրը «զինագործների» հետ լրացավ նախորդ մրցաշրջանի ավարտին: Դանիացին ընդհանուր առմամբ լոնդոնյան ակումբում մասնակցել է 108 խաղի՝ դառնալով 24 գոլի հեղինակ:
Հայտնի էր, որ 26-ամյա Նիկլասի հանդեպ որոշակի հետաքրքրություն ուներ «Աստոն Վիլլան», սակայն Բենդտները որոշեց Անգլիայից տեղափոխվել Բունդեսլիգա: Այսօր Բենդները «Վոլֆսբուրգի» հետ երեք տարվա պայմանագիր ստորագրեց: