«Արսենալի» նախկին հարձակվող Նիկլաս Բենդտները չի բացառել, որ մյուս ամառ կարող է տեղափոխվել Լոնդոնի «Տոտենհեմ»:
Այս մրցաշրջանում 24-ամյա դանիացին վարձավճարով հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսում»: Բենդտները հայտնել է, որ չի ցանկանում վերադառնալ «Արսենալ»:
Սակայն ֆուտբոլիստը երջանիկ կլինի եթե մնա և խաղա Անգլիայում: Նիկլասը պատրաստ է գնալ Վիլյամ Գալասի և Էմանուել Ադեբայորի ճանապարհով, ովքեր «Արսենալը» փոխեցին մեկ այլ հյուսիսլոնդոնյան ակումբով:
-Շատ ֆուտբոլիստներ են եղել, ովքեր տարբեր ժամանակներում խաղացել են այս ակումբներում: Ես չեմ բացառում «Տոտենհեմ» տեղափոխությունը միայն նրա համար, որ անցած մրցաշրջանում նրանք իմ մրցակիցն էին:
Հնարավոր է «Տոտենհեմ» տեղափոխությունը լավագույն տարբերակը լինի: Բայց միայն այն դեքպում, երբ թիմի դրած նպատակները ինձ հետաքրքրեն:
Ես չեմ կորցրել կապը Լոնդոնի հետ: Շատ ընկերներ ունեմ այնտեղ: Լոնդոնում հիանալի ակումբներ կան, ուստի ես չեմ բացառում իմ վերադարձը Լոնդոն,- ասել է Բենդտները: Bold