«Լիվերպուլի» նախկին պաշտպան Սթիվ Նիկոլը կարծում է, որ Պրեմիեր Լիգայի 2018/19 մրցաշրջանի արդյունքում իր նախկին ակումբն ավելի բարձր հորիզոնական կզբաղեցնի, քան «Մանչեսթեր Յունայթեդը»։
Այս ամառվա ընթացքում մերսիսայդյան ակումբը չորս նորեկ է ունեցել։ Ֆաբինյոյին, Նաբի Կեյտային և Ջերդան Շաքիրիին օրեր առաջ միացավ «Ռոմայի» դարպասապահ Ալիսոնը։ Սթիվ Նիկոլը կարծում է, որ «Լիվերպուլի» տրանսֆերային քաղաքականությունը նրանց թույլ կտա հաջողություններ գրանցել առաջնությունում։
-Ոչ մի կասկած չկա նրանում, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ամենահարուստ ակումբն է Մեծ Բրիտանիայում։ Սակայն այս պահին եղած ֆուտբոլիստներով, պոտենցիալով ես կարծում եմ, որ «Լիվերպուլն» ավելի բարձր հորիզոնական կզբաղեցնի «Յունայթեդից»,֊ ESPN-ին ասել է Նիկոլը։ Liverpool Echo