• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նիցցան» դժգոհ է իր ձեռք բերած դարպասապահից

«Լեսթերի» նախկին դարպասապահ Կասպեր Շմեյխելը հիասթափեցրել է իր նոր ակումբին՝ «Նիցցային», իր մարզավիճակով և կարգապահությամբ:

«Լեսթերում» անցկացրեց 11 մրցաշրջան։ Լինելով նաև 2015/16 մրցաշրջանում Պրեմիեր լիգայի սենսացիոն թիմի կազմում, Շմեյխելն անցած ամառ, որպես ազատ գործակալ տեղափոխվեց «Նիցցա»:

Այնուամենայնիվ, RMC Sport-ը պնդում է, որ Շմեյխելը «Նիցցա» է ժամանել մարմնի ճարպի «շատ բարձր» տոկոսով: Արդյունքում, Կասպերը նոր մրցաշրջանը սկսեց պահեստայինների նստարանից և դարձավ թիմի առաջին համարը միայն ակումբի սեփականատեր սըր Ջիմ Ռեթքլիֆի միջամտությունից հետո, ում դժգոհել էին 35-ամյա դանիացու մտերիմները։

Բացի ֆիզիկական պատրաստվածությունից, Շմեյխելը ֆրանսիական ակումբին հիասթափեցրել է նաև իր կարգապահությամբ։ Կասպերն ուշանում է թիմի հանդիպումներից և չի հետևում վերականգնման պարտադիր օրերի ծրագրին։

Ավելացնենք, որ չի փայլում նաև Դենի Ուորդը, ով հայտնվել է «Լեսթերի» դարպասում։ 29-ամյա ուելսցին Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 22 գոլ է բաց թողել 7 խաղում:

Հետաքրքիր փաստեր