«Նյուքասլ Յունայթեդը» համաձայնեցրել է «Մոնպելյեի» կիսապաշտպան Ռեմի Կաբելյայի տրանսֆերը: Գործարքը գնահատվում է 15 մլն եվրո (12 մլն ֆունտ):
«Կաչաղակները» ցանկանում էին Կաբելյային գնել դեռ հունվարին, ով կփոխարիներ Յոհան Կաբայեին, սակայն այդ ժամանակ «Մոնպելյեն» չցանկացավ բաց թողնել իր ծագող աստղին:
Այս ամռանը «Նյուքասլը» վերականգնեց իր հետաքրքրությունը Ռեմիի նկատմամբ, սակայն նրանց նախնական առաջարկը եղավ 8 մլն ֆունտ, որը մերժվեց: Մի քանի հանդիպումներից հետո անգլիական ակումբը կրկնապատկեց առաջարկը, որը բավարար եղավ:
-Մենք պայմանավորվածություն ունենք «Նյուքասլի» հետ,- ֆրանսիական Mlactu պարբերականին հայտնել է «Մոնպելյեի» նախագահ Լորան Նիկոլենը: